ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ «Իսլամական պետությունը», որը ստեղծվել է Արեւմուտքի երկրների աջակցությամբ, ծնել է ահաբեկիչներ ու արմատականներ, որոնք հիմա վերահսկողությունից դուրս են եկել եւ սեփական շահերն են հետապնդում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հատկապես մտահոգիչ է Իրաքի եւ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» քվազիպետության ձեւավորումը»,- հայտարարել է Անտոնովը լրագրողներին։
Նրա խոսքով ԻՊ-ը ստեղծվել է Արեւմուտքի ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ, որոնք ձգտում էին այդ կերպ տապալել Բաշար Ասադի ռեժիմը։