News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ հանգստյան օրերին տասը հազար ցուցարարներ դուրս եկան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներ՝ չնայած կառավարության կողմից ձեռնարկված կոշտ միջոցառումներին: Ռուսական լրատվամիջոցների արձագանքը ցույց է տալիս, որ Կրեմլը նյարդայնանում է, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի մերձավոր դաշնակիցն է: Այս մասին գրում է ամերիկյան «The Wall Street Journal»-ը:

«Հայկական առաջնորդն ու նրա ռուսաստանցի հովանավորները, թվում է, գիտակցեցին ազգային զգացմունքների խորությունը: Անցյալ հանգստյան օրերին Կրեմլը 200 մլն դոլար տրամադրեց՝ Հայաստանին ռազմական օգնության տեսքով: Մոսկվան նաեւ համաձայնեց հայկական դատարանին հանձնել ռուսական զինծառայողի գործը, որին կասկածում են հունվարին հայ ընտանիքի սպանությունն իրականացնելու մեջ»,- նշում է պարբերականը:

Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնել, որ Պուտինի համար խաղաքարտի վրա Հայաստանում իր ռազմական ներդրումներն են: «Գյումրիի 102-րդ ռազմաբազան, որտեղ շուրջ 3 հազար զինծառայող կա, չափազանց կարեւոր ռուսական հենակետ է հարավկովկասյան միջանցքում, առանց որի Մոսկվան չի կարող վերահսկել Կասպից ծովն ու Կենտրոնական Ասիան»,- կարծում է նա:

Հեղինակն ընդգծում է նաեւ, որ Պուտինը նաեւ կայունություն է ցանկանում Եվրասիական տնտեսական միությունում, որին Հայաստանը միացավ այս տարի: Պարբերականի փոխանցմամբ, միաժամանակ, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից վճռական գործողություններ չեն նկատվում՝ դեպի Արեւմուտք ուղղված քայլերը խրախուսելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ