News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստներին առաջարկում է փոխել պայքարի հարթակը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ.

«Արդեն շուրջ տասը օր մայրաքաղաքի կենտրոնում հազարավոր երիտասարդ քաղաքացիներ բողոքի գործողություններ են իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ: Բողոքի ակցիաներ տեղի ունեցան նաեւ հանրապետության այլ բնակավայրերում: Ղեկավարման բարդություններով հանդերձ՝ «Ոչ թալանին» նախաձեռնության հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ:

Բարձր գնահատելով «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով ասպարեզ իջած, մեր երկրի ապագա հզորության երաշխիք այս նոր՝ անկախության սերնդի կեցվածքն ու դիրքորոշումները՝ արձանագրում եմ.

* քաղաքացիական հասարակության՝ իր իրավունքների համար պայքարը ժողովրդավարության հաստատման եւ հանրության կողմից իշխանությանը վերահսկելու արդյունավետ մեխանիզմ է,

* միայն հասարակության եւ պետական ինստիտուտների երկխոսությամբ ու փոխազդեցությամբ է հնարավոր հասնել առկա խնդիրների լուծմանը եւ մեր պետականության հիմքերի ամրապնդմանը,

* հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների եւ լրագրողների հանդեպ ոստիկանության կիրառած հնարավոր անհամաչափ գործողությունների յուրաքանչյուր դեպքի առթիվ անհրաժեշտ է ամբողջական քննություն իրականացնել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին,

* Հանրապետության նախագահի` հունիսի 27-ի հայտարարությամբ փաստացի առկախվել է սակագնի բարձրացումը՝ այդ բեռը չթողնելով բնակչության ուսերին, մինչեւ քաղաքացիական ու փորձագիտական հանրության մասնակցությամբ ոլորտում անցկացվելիք միջազգային ամբողջական աուդիտի արդյունքները,

* չափազանց վտանգավոր են Հայաստանի քաղաքացիների արժանապատիվ պայքարը, կոնկրետ խնդիր հետապնդող խաղաղ հավաքները տարբեր ուժերի կողմից իրենց՝ մեր ազգային-պետական շահերին հակասող նպատակներին ծառայեցնելու յուրաքանչյուր փորձ ու սադրանք,

* Մայրաքաղաքի կենտրոնի ամենաբանուկ՝ Բաղրամյան պողոտան տեւական ժամանակով փակելն ու կաթվածահար անելը չի կարող պայքարի միակ միջոցը լինել:

Մեկնելով այս հաստատումներից`

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորում եմ մնալ օրինականության սահմաններում, բացառել իրավիճակի անկառավարելի ու անկանխատեսելի որեւէ զարգացում, պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ՝ երկխոսության ու գործակցության հարթություն, միմյանց ընդառաջ քայլերով մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը, համատեղ ուժերով լուծումներ փնտրել երկրի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական ու համակարգային խնդիրներին՝ ապացուցելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի կենսունակությունն ու ճշմարտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ