News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին եւ նրա տիկնոջը՝ Պալմիրա Նաջարյանին: 

Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը: Արա Նաջարյանը պատմել է Գլենդեյլի հայկական համայնքի մասին նշելով, որ Գլենդեյլի հայերը հարգված մասնագետներ են` փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ եւ այլն: Հայ քաղաքապետը նախարարին վստահեցրել է, որ ամուր են պահում կապը մայր հայրենիքի հետ, հատկապես  ուշադրությամբ հետեւում են պաշտպանական ոլորտին ու զինված ուժերին առնչվող իրադարձություններին:

Նույն օրը նախարար Օհանյանն ընդունել է նաեւ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով Երեւան ժամանած ամերիկահայ բարերարներ Վարդգես եւ Մերի Նաջարյաններին: Շնորհակալություն հայտնելով բարերարներին հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վարդգես Նաջարյանին պարգեւատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով: Նաջարյան ընտանիքի անդամները փաստել են, որ թեեւ ապրում են Հայաստանից հեռու, սակայն հոգու եւ մտքի թելերով միշտ կապված են հայրենիքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ