Հունիսի 29-ին, ժամը 01.00-ին, Երեւանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 39 հասցեի դիմաց «Ավիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո՝ կայանված «ԲՄՎ»-ի, որն էլ բախվել է առջեւում կայանված «Ֆորդ»-ի, որն էլ իր հերթին բախվել է առջեւում կայանված «Շեւրոլետ»-ի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ավիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: