News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող 21-ամյա Մանուչար Մանուչարյանը ինքնասպանության օրը վատ տրամադրություն կամ արտառոց պահվածք չի ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց գործով վկա, մահացածի ծառայակից 21-ամյա Լավրենտի Դավթյանը:

«Նորմալ տրամադրություն ուներ, արտառոց ոչ մի բան չեմ նկատել: Ինչպես միշտ հանգիստ ու հավասարակշռված էր»,-ասաց վկան:

Լավրենտի Դավթյանը վստահեցրեց, որ Մանուչար Մանուչարյանը դեպքից առաջ պահակակետը չի լքել, այլապես ինքն անպայման նկատած կլիներ նրան:

Վկայի խոսքով՝ դեպքի պահին ինքը հարեւան պահակակետում է եղել եւ երեք կրակոցի ձայն է լսել, որից հետո զանգել է պահակապետին եւ պատմել կատարվածի մասին:

«Պահակապետն ու նրա օգնականը եկան, բարձրացան դիտաշտարակ, էնտեղից ասեցին Մանուչարն ինքն իր վրա ա կրակել: Ես ոչինչ չեմ տեսել, միայն լսել եմ»,- ասաց վկան:

Տուժողի իրավահաջորդ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ վկան սուտ ցուցմունք է տալիս, քանի որ 3 կրակոցից ավելի է եղել:

«Մենք անհերքելի փաստեր ունենք, որ ավելի շատ կրակոցներ են եղել: մանուչարի ոտքն էլ է հրազենային վնասվածք ստացել, շալվարն այդ տեղում ծակված է»,- ասաց Մարտիրոսյանը, որը նախազգուշացվեց ոչ ըստ էության հարցեր տալու եւ նիստի բնականոն ընթացքը խաթարելու համար:

Լավրենտի Դատվթյանը նշեց, որ ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանը արտոնյալ ծառայողներ չեն եղել եւ չեն ստորացրել ոչ Մանուչար Մանուչարին ոչ էլ որեւէ զինծառայողի, որքան էլ, որ մեղադրականի հիմքում ընկած է տուժողին ծաղրուծանակի ենթարկելու միջոցով նրան ինքնասպանության հասցնելը:

Հաջորդ նիստին՝ հուլիսի 31-ին, կհարցաքննվեն գործով մյուս վկաները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրականի՝  ամբաստանյալներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանը «իրենց անառարկելի հեղինակությունն ամրապնդելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել են իրենց լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ: Պարբերաբար բնույթ կրող ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի հետևանքով շարքային Մ.Մանուչարյանի մոտ զարգացել է սուր դեպրեսիվ հակազդում» ստեղծված իրավիճակից որպես անելանելի ընկալման զգացողությունով, արդյունքում, վերջինը 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն»:

Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ, 358.1 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ