Հունիսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 52-րդ կմ-ին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշի եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: