News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարց չեն քննարկել, քանի որ դա ներհայաստանյան խնդիր է, իսկ քննարկումը ծավալվել է երկկողմ հարաբերությունների շուրջ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ: Էլեկտրաէներգիայի գնի հարցը, այսպես ասենք, ներհայաստանյան հարց է, որը, անկասկած, չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնությունում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երեքշաբթի Պուտինը հեռախոսազրույց է ունեցել հայ գործընկերոջ հետ՝ նրան շնորհավորելով ծննդյան տարեդարձի առիթով: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաեւ ԵՏՄ շրջանակում ինտեգրման գործընթացների զարգացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ