News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ծանր հիվանդությունից հետո 63 տարեկանում մահացել է Մատտի Մաքկոնենը, ով համարվում է «SMS-ի հայրը»: Հենց նա է կյանքի կոչել բջջային ցանցերում տեքստային հաղորդագրությունների փոխանակման գաղափարը:

Չնայած այդ անվանը՝ նա հաճախ էր պարզաբանում, որ նոր տեխնոլոգիան միայնակ չի հայտնագործել: 2012 թվականին BBC-ին տվա հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ տեքստային հաղորդագրությունների ուղարկումն այս կամ այն ձեւով գոյություն կունենա միշտ:

Բջջային տեքստային հաղորդագրության 20-ամյակի առիթով կազմակերպված համաժողովի ժամանակ Մաքկոնենը հայտարարել է, որ SMS-ի մշակումը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, եւ որ այդ ծառայության տարածմանը նպաստել է Nokia ընկերությունը:

«Այդ ծառայությունն իսկապես թողարկվեց, երբ Nokia-ն արտադրեց առաջին հեռախոսը, որով կարելի էր հեշտությամբ տեքստային հաղորդագրություն գրել»,- ասել է նա:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, դա Nokia 2010 հեռախոսն էր, որը վաճառքի հանվեց 1994 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ