News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահը եւ էլեկտրականության թանկացման դեմ պայքարող ցուցարարները մեկ հարցում միաձայն են. շարժումը աջակցություն չի ստանում հակառուսական ուժերի կողմից։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը։ Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հունիսի 28-ից 29-ի գիշերը ցուցարարները ցրվեցին։ Մնացին միայն մի քանի հարյուր անհաշտներ, որոնք արդեն 11-րդ օրն է՝ չեն լքում էլեկտրականության թանկացման դեմ ցույցը։

Ցուցարարների ճնշման տակ իշխանությունը խոստացավ ժամանակավորապես իր վրա վերցնել սակագնի բարձրացման  բեռը, մինչեւ ՀԷՑ-ում աուդիտ անցկացվի, որը կպարզի, թե որքանով է հիմնավոր սակագնի բարձրացումը։ Սակայն նախագահի խոստումը ակնհայտորեն ոչ բոլորին բավարարեց։

Շարժումը կազմակերպվել էր Facebook սոցիալական ցանցի միջոցով «Ոչ թալանին» շարժման կոչով, որը իրեն ապաքաղաքական շարժում է համարում։ Երեւանում կատարվածը սոցցանցերում Մայդանի հետ են համեմատում։

ՀՀ նախագահն ու ցուցարարները չեն ընդունում, որ շարժման հետեւում հակառուսական տրամադրություններ են կանգնած, իսկ Մոսկվան մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ իրավիճակը մոտ է հեղափոխության»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ