News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզի քաղաքային խորհուրդը երկրորդ փորձից ընդունել է Triangle աշտարակի շինարարության նախագիծը, որը կլինի վերջին 40 տարում կառուցվող առաջին երկնաքերը:

Reuters-ի փոխանցմամբ, որոշմանը կողմ է քվեարկել 87, դեմ՝ 74 պատգամավոր:

Ընդունված նախագիծը մի փոքր տարբերվում է նրանից, որն առաջարկվել էր քաղաքային խորհրդին 2014-ի նոյեմբերին, սակայն այն ժամանակ նախագիծը պատգամավորների աջակցությունը չէր ստացել:

Օրինակ, երկնաքերի հրապարակը փոքրացվել է 10 հազար քմ-ով, 80 հազարից դառնալով 70 հազար քմ: Սակայն աշտարակի կառուցման հակառակորդների առարկություններ արդիական են մնում՝ աշտարակն էկոլոգիական չէ եւ շատ ծախսատար է, հաղորդում է Lenta-ն:

Le parisien  թերթի փոխանցմամբ, եռանկյունաձեւ երկնաքերը կկառուցվի Porte de Versailles շրջանում: ենքում կլինի 4-աստղանի հյուրանոց ու մշակութային տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ