News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգը 6 ամիս կղեկավարի Եվրամիության խորհուրդը, որն իր նիստերը գումարում է անդամ երկրների նախարարների մակարդակով եւ մասնավորապես զբաղվում է միգրացիոն քաղաքականության, ԵՄ ընդլայնման եւ հարկերից խուսափելու դեմ պայքարի հարցերում դիրքորոշումների հստակեցմամբ։

Լյուքսեմբուրգը, որը նախագահությունը ստացել է Լատվիայից, կնախագահի ԵՄ խորհրդում արդեն 12-րդ անգամ։ ԵՄ Խորհրդի նախագահի լիազորությունների մեջ է մտնում օրինաստեղծ ընթացակարգերի մշակումը, ԵՄ օրակարգի ապահովումը, անդամ երկրների միջեւ փոխզիջումներ գտնելը ու վիճելի հարցերում չեզոք դիրքորոշում բռնելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ արդեն հունիսին Լյուքսեմբուրգը պետք է կարողանա փոխզիջումային տարբերակ մշակել միգրացիոն քաղաքականության հարցում։ Հունիսի 25-ի ԵՄ գագաթնաժողովում առաջնորդները պայմանավորվել են ընդունել Հունաստան եւ Իտալիա ժամանած 40 հազար, ինչպես նաեւ 3-րդ երկրներից ժամանած այլ 20 հազար փախստականներին։ ԵՄ Խորհուրդը պետք է սխեմա մշակի, որի համաձայն՝ փախստականները կբաշխվեն ԵՄ անդամ երկրներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ