News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի աշխատանքի ազատման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը:

Նա նշեց, որ Բիբինը դեռ չի վերադարձել Հայաստան, խորհրդակցությունների մեջ է: Մեր տեղեկություններով՝ Բիբինը այս շաբաթ էլ չի վերադառնա Հայաստան: Հնարավոր է նա Երեւանում լինի մյուս շաբաթ, եթե իհարկե մինչ այդ այլ զարգացումներ չլինեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հանդիպումը: ՌԴ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչ պաշտոնական այդ հանդիպման քննարկման թեման եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետագա ճակատագրի հարցը:

Ի դեպ, երեկ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վերջինիս ծննդյան տարեդարձի առիթով հեռախոսազրույց են ունեցել, կրկին քննարկվել է ՀԷՑ-ի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ ՌԴ իշխանությունները որոշել են ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին պաշտոնանկ անել. նա, հավանաբար, Մոսկվայից Երեւան այլեւս չի վերադառնա որպես տնօրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ