News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամուսնու կողմից  ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանը գտնվում է նույն վիճակում, առկա է դրական դինամիկա:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ կնոջ վիճակը կայուն է, չի ծանրացել կամ վատացել, ինչը արդեն իսկ լավ է: Նա այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, գիտակցություն առկա է, բայց դեղերի ազդեցությամբ է:

Բժիշկը նշեց նաեւ, որ նորածին երեխայի վիճակը եւս կայուն  ծանր է: Նա ծնվել է անհաս, ունի մի շարք խնդիրներ՝ ինֆեկցիա, ներարգանդային թոքաբորբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է, լույս աշխարհ եկած բալիկը լավ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ