News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայում ուժի մեջ է մտել ցույցերը սահմանափակող օրենքը, որն առաջ է բերել իրավապաշտպանների եւ արհմիությունների դժգոհությունը: Օրենքը ոստիկանությանն ավելի շատ իրավունքներ է տալիս ցույցերը ցրելու համար, իսկ իշխանության մարմինների շենքերի մոտ բողոքի ակցիաների տարածքը կրճատվում է:

Ի թիվս այլոց, ցուցարարներն իրավունք չեն ունենա բողոքի ակցիաներ կազմակերպել Մադրիդում երկրի Կոնգրեսի եւ Սենատի շենքերի, ինչպես նաեւ տարածաշրջանների վարչակազմերի շենքերի դիմաց, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, բնակչության վտարման դեմ բողոքի ցույցերը օրենքից դուրս են: Անօրինական բողոքի ակցիաների կազմակերպիչները կտուգանվեն 600 հազար եվրոյով:

Այսօր՝ հուլիսի 1-ին հազարավոր մադրիդցիներ փողոց են ելել եւ իրենց բոողոքն են արտահայտում այդ օրենքի դեմ, ինչը համարում են ոտնջգություն հավաքների եւ խոսքի ազատության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ