News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի խումբ սկաուտ աղջիկներ վրանային ճամբար են կազմակերպել Վաշինգթոնում Սպիտակ Տան դիմաց, հաղորդում է NBC News-ը: Նրանց ողջունելու են դուրս եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշել Օբաման:

«Ի՞նչ եք անում իմ բակում»,- կատակով հարցրել է երկրի ղեկավարը, ինչին աղջիկներից մեկը պատասխանել է. «Մենք պատմություն ենք կերտում ձեր բացատի մոտ»:

Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ սկաուտները վրանային ճամբար են կազմակերպում Սպիտակ Տան հարավային բացատում: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 20 վրան:

«Չմոռանաք քնելուց առաջ հանգցնել կրակը»,-սկաուտներին հիշեցրել է Օբաման: Աղջիկները ճամբարում խարույկը վառել են լուսամփոփներով, հաղորդում է Gazeta-ն:

Ակցիային մասնակցել են 50 սկաուտ աղջիկներ մի քանի ամերիկյան նահանգներից: Միջոցառումը կազմակերպվել է Let's Move Outside արշավի շրջանակներում, որի խթանմամբ զբաղվում է երկրի առաջին տիկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ