News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտում տիրող բարդ իրավիճակը, երբ սակագնի բարձրացումը զանգվածային բողոքի ալիք առաջ բերեց, բացառապես տնտեսական եւ ոչ թե քաղաքական պատճառներ ունի, եւ դրա հիմքում սեկտորի կարգավորման համակարգային խնդիրներն են ընկած։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը։

 «Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես տնտեսական պատճառներ ունի։ Այստեղ քաղաքականություն չկա»,-ասել է Կովալչուկը։

Նա հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը։ «Վստահ եմ, որ արդյունքում եզրակացություններ կարվեն, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների նպատակահարմարությունը»,-ասել է խորհրդի նախագահը։

Կովալչուկը հայտարարել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները երկրում գործող կարգավորող համակարգի արդյունք են։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի տարիներ շարունակ կուտակած կորուստները պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների եւ սակագների կարգավորման գործող համակարգով»,-ասել է Կովալչուկը։

Նրա խոսքով՝ կարգավորման համակարգը ենթադրում է ՀԷՑ-ի հաշվին գեներացնող ընկերությունների ֆինանսավորում եւ հարկադրում է ընկերությանը գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, քան նախատեսված է Հայաստանի էներգետիկ հաշվեկշռով՝ առանց սպառողի կողմից փոխհատուցման։

Նա հավելել է, որ 11 տարվա ընթացքում սակագների ոչ բավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրման ծավալների նվազեցումը հանգեցրել է նրան, որ երկրի բաշխիչ ցանցը 37 մլրդ դրամ պակասորդ է ունեցել։

«Դա էլ հենց դարձել է այս բարդ ֆինանսական իրավիճակի պատճառը»,-ասել է Կովալչուկը։

Նա նշել է, որ ավելի վաղ ընկերությունը կարողանում էր փակել ճեղքերը վարկերի միջոցով, սակայն այսօր հետագա վարկերի հնարավորությունները սպառվել են։

«2014թ. սկզբից ոչ բավարար դրամական միջոցների պատճառով «ՀԷՑ» ՓԲԸ-ն, չունենալով հնարավորություն գեներացնող ընկերություններին ժամանակին վճարելու հնարավորություն, գործում է ֆինանսական կայունության սահմանին»,-ասել է Կովալչուկը։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Դրանից օրեր անց՝ հունիսի 22-ի երեկոյան ժամը 19:00-ից, քաղաքացիները հավաքվել էին Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը: Մի քանի օր տեւած բողոքի ցույցերից  հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀԷՑ-ում պետք է միջազգային աուդիտ անցկացվի, իսկ մինչեւ այդ 2 ամսով կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ