News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հանրապետական կուսակցության անունից նախագահի պաշտոնում առաջադրված Ջեբ Բուշը Բարաք Օբամայի աշխատակազմի առողջապահության բարեփոխումների ծրագրի հաշվին 556 283 դոլար է վաստակել։ Նշենք, որ Բուշը Obamacare կոչվող այդ ծրագրի մոլի հակառակորդներից է։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով նախագահի թեկնածուի հարկային հայտարարագիրը։

Այդ հայտարարագրի համաձայն՝ 2013թ. աշնանը Բուշը վաճառել է Tenet Healthcare ընկերության բաժնեմասերը 1 103 424 դոլարով։ Պարբերականը նշում է, որ դեռեւս 2011թ. ձեռք բերած պորտֆելը Բուշին 105 տոկոսանոց եկամուտ էր բերել, փոխանցում է Gazeta-ն։

Բուշի ներկայացուցիչ Թիմ Միլլերը պարզաբանել էր, որ Բուշը նույն այդ ժամանակահատվածում վաճառել էր Xerox-ի իր բաժնեմասերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ