News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Այովայի նահանգի Վան Մեթեր քաղաքի բնակիչներին իշխանություններն առաջարկել են վիճակախաղի տոմսեր գնել, որի գլխավոր մրցանակը կլինի քաղաքային խորհրդի ղեկավար Բոբ Լեյսիին կամ քաղաքապետ Ջեյք Անդերսոնին էլեկտրաշոկերով հարվածելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Des Moines Register-ը։

Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գնել 5 դոլար արժողությամբ տոմս։ Հաղթողի անունը հայտնի կդառնա հուլիսի 18-ին։ Վիճակախաղի տոմսերի վաճառքը հանրային անվտանգության ապահովման նպատակով անցկացվող դրամահավաքի մի  մասն է։ Հավաքված գումարը հատկացվելու է ոստիկանական մեքենա գնելուն, հայտնում է Lenta-ն։

Քաղաքապետ Անդերսոնը խոստովանել է, որ իրեն նախկինում երբեք էլեկտրաշոկերով չեն հարվածել, եւ ինքը կարծում է, որ դա ցավոտ է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ