Մարտունիում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել ջրատար առվի մեջ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Տ. Վ.-ն հունիսի 30-ին ինքնասպանություն է գործել իրենց բնակարանի դիմացի հարավ-արեւմտյան մասում գտնվող ջրատար առվի մեջ՝ խոհանոցային դանակով եւ ածելիով աջ ու ձախ ձեռքերի արմնկափոսերի հատվածներում երակները կտրելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն: