News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում հուլիսի 2-ին տեղի կունենա նոր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը, որին ներկա կլինեն նաեւ ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը:

Արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու եւ կարողություններն ապակենտրոնացնելու նպատակով` ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվում նաեւ ՀՀ մարզերում:

ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի բնակիչներից «911» ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացված են: Այսինքն` եթե նշված մարզի բնակիչը ՀՀ ցանկացած բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգահարի ՀՀ ՏԿԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայություն, ապա ավտոմատ կերպով կմիանա արդեն ոչ թե Երեւանում գտնվող, այլ` տվյալ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն:

Տպել
Ամենաշատ