Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր չէ Ուկրաինայի գազ մատակարարել առանց կանխավճարի: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, որ Ուկրաինան չի վճարել գազի մատակարարումների դիմաց, հետեւաբար հուլիսի 1-ին ժամը 10.00-ից մատակարարումը դադարեցվել է:
Ավելի վաղ նշվել էր, որ ուկրաինական «Նաֆտոգազը» դադարեցրել է «Գազպրոմից» գազի գնումը: