ՌԴ-ն 2015-2017թթ. ՄԱԿ գյուղատնտեսական եւ արդյունաբերական հիմնադրամին 6 մլն դոլար կհատկացնի՝ Հայաստանին, Ղրղզստանին եւ Տաջիկստանին աջակցելու համար։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ կառավարության կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։
Կամավոր ներդրումը արվելու է այդ երկրների կառավարություններին տեխնիկական օգնություն տրամադրելու ծախսերի ֆինանսավորման համար՝ նպատակ ունենալով ապահովել սննդի արդյունաբերության անվտանգությունը եւ գյուղատնտեսության կայուն զարգացումը։ Երեք տարվա ընթացքում հատկացվելու է 2 մլն դոլար։