News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում գտնվող Հակոնե հանգստավայրի շրջանում հրաբխի ոչ մեծ ժայթքում է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Հունիսի 30-ին Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են Օկուվադանի հովտից 1 կմ շառվղի վրա մարդկանց տարհանելու անհրաժեշտության մասին, քանի որ Տոկիոյից 80 կմ հեռավորության վրա գտնվող Հակոնե լեռան շրջանում  հրաբխային ակտիվություն է գրանցվել։

Ավելի վաղ Ճապոնիայի օդերեւութաբանական գլխավոր գործակալությունը լեռան շրջանում վտանգի մակարդակը բարձրացրել էր մինչեւ 3-րդ աստիճանի, գրում է ՏԱՍՍ-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ