News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում պատասխանել է հեռակա ընդունելության հետ կապված դիմորդներին հուզող հարցերին:

Նա մասնավորապես նշել է.

«ԲԱԿԱԼԱՎՐԻ կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում է տվյալ բուհը: Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանել տվյալ տարվա կենտրոնացված եւ միասնական կարգով հանձնած քննական առարկա/ների գնահատականները:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա օգոստոսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը: Փաստաթղթերի ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Քննություններն անցկացվում են սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 20-ը:

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերի ընդունելությունը եւ մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հեռակա ուսուցման ընդունելության տեղերի թիվը կազմում է 239 :

Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ընդունելության մասնագիտական քննություններն անցկացվում են յուրաքանչյուր ընթացիկ տարվա նոյեմբերի 1-10 ընկած ժամանակահատվածում»:

Տպել
Ամենաշատ