News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տերյան 25, 23, Լալայանց 37 շենքերի քանդման դեմ նույն շենքերի բնակիչների  կազմակերպած ստորագրահավաք-ակցիայի արդյունքում 10 հազար ստորագրություն է հավաքվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը՝ հավելելով, որ գերակա շահ ճանաչված շենքերի բնակիչները Հյուսիսային պղոտայում արդեն մեկ շաբաթ է դադարեցրել են ստորագրահավաքը՝ վերսկսելու նպատակով։

«12 օրվա ընթացքում հավաքել ենք 10 հազար ստորագրություն, այժմ քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված Բաղրամյանում նստացույց է սկսվել, մենք ստորագրահավաքը դադարեցրել ենք ժամանակավոր, բայց մի քանի օրից վերսկսելու ենք։ Այնքան ենք շարունակելու, որ գոնե 10 հազար ստորագրությունն էլ կարողանանք հավաքել»,-ասաց նա։

Նշենք, որ Հյուսիսային պողոտայում Տերյան 25, 23, Լալայանց 37 շենքերի բնակիչների կազմակերպած ստորագրահավաք-ակցիայի նպատակն է  ստորագրությունների միջոցով ճշտել Երեւանի բնակիչների ցանկությունը, արդյոք նրանք այդ 3 շենքերի փոխարեն ուզում են հյուրանոց տեսնել, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ են կանգնած մոտ 22 ընտանիք:

Տպել
Ամենաշատ