Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հողային դատարանը մերժել է ակտիվիստ Մաքս Շրեմսի հայցն ընդդեմ Facebook-ի՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ապրիլի սկզբին հաղորդվել էր, որ Facebook-ի ավելի քան 25 հազար օգտատերեր կոլեկտիվ հայց են ներկայացրել Վիեննայի դատարան ընդդեմ սոցիալական ցանցի՝ իրենց անձնական տվյալների ոչ իրավաչափ օգտագործման համար:
Հայտարարությունում նշվում էր, որ միայն օգտատերն իրավունք ունի նման հարցով դիմել դատարան:
«Դատարանը որոշեց, որ հայցվորը ոչ միայն եղել է Facebook-ի օգտատերը, այլեւ օգտագործել է սոցիալական ցանցը մասնագիտական նպատակներով»,-հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար:
Հայցվորի փաստաբան Վոլֆրամ Պրոկշը նշել է, որ այսկերպ հողային դատարանը ցանկանում է ազատվել այդ գործից՝ այն փոխանցելով ավելի բարձր ատյանի դատարաններին: