News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Վիվասել ՄՏՍ»-ը կարողացել է լուծել սահմանամերձ շրջաններում որակյալ կապի հարցը։ Այս մասին հուլիսի 1-ին՝ ընկերության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

«Ուղիղ 10 տարի առաջ՝ 2005թ. հուլիսի 1-ին, մենք շուկա մտանք։ Խնդիրները շատ էին, դրանց թվում՝ սահմանամերձ շրջանների կապը։ Ինձ եւ մեր բոլոր աշխատակիցների համար շատ տհաճ էր տեսնել, որ սահմանին մենք վատ կապ ունենք, եւ որ այնտեղ բացակայում է հայկական կապի օպերատորը։ Տարիների ընթացքում մենք ոչ միայն լավացրեցինք ծածկույթը, այլ տարածեցինք հարեւան երկրների սահմանից մի քանի կմ այն կողմ։ Նաեւ այն պատճառով, որ որոշ այդ տարածքներում ապրում են մեր հայրենակիցները, եւ նրանք ցանկանում են օգտվել հայկական բջջային օպերատորի ծառայություններից։ Մենք կարողացել ենք դա անել։ Դա առաջ բերեց հարեւան երկրների օպերատորների դժգոհությունը։ Դրան ի պատասխան՝ ընկերությունը նշեց, որ այդ դեպքում սահմանից պետք է հեռանալ երկուստեք։ Մենք ասացինք՝ դուք առաջինն եք առաջ եկել, ուրեմն մենք չէ, որ պետք է առաջինը հետ քաշվենք»,-ասաց Յիրիկյանը եւ նշեց, որ ընկերությունը առաջվա պես սահմանի 100 տոկոսանոց ծածկույթ կապահովի։

Ներկայումս «Վիվասել-ՄՏՍ»-ը Հայաստանում զբաղեցնում է հեռահաղորդակցման շուկայի 60 տոկոսից ավելին, ինչը նշանակում է 2 մլն բաժանորդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ամենաշատ