News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հայտարարել են, որ մարդիկ հակված են կիսել իրենց շրջապատող մարդկանց համոզմունքները, բայց իրենց այլ կերպ դրսեւորել: Այդ պատճառով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է մարդկանց գրավել իր տեսանկյունի ուղղությամբ, ապա պետք է շեշտադրի ոչ թե այն, ինչ անում է, այլ այն, ինչ մտածում է:

Գիտնականները 6 փորձ են անցկացրել, ինչի արդյունքում պարզել են. նախընտրությունների հարցում մարդը հակված է միանալ իրեն շրջապատող մարդկանց, իսկ ահա գործել սիրում է յուրովի:

Գործնականում դա այսպես է արտահայտվում: Մարդուն այս կամ այն իրը գնել ստիպելու համար հարկավոր է նրանց ծանոթացնել այլ մարդկանց դրականա գնահատականի հետ: Որքան էլ զարմանալի է, եթե պոտենցիալ գնորդը կարդում է, որ այս կամ այն մարդն արդեն պատրաստվում է գնել այդ իրը, հաճախ հրաժարվում է գնումից:

Gazeta-ի փոխանցմամբ, հետազոտության հեղինակներից Այելետ Ֆիշբախը պնդում է. «Մեծամասնությանը հետեւելու ցանկությունը հոգեբանական խորն արմատներ ունի: Երբ մարդը հետեւում է մեծամասնությանը, ընդունում է այլ մարդկանց նախասիրություններն ու կարծիքը: Սակայն կոնկրետ գործողությունների դեպքում ցանկանում է տարբերվել շրջապատից: Եթե ցանկանում եք մարդուն համոզել ինչ-որ բան անել, հարկավոր է ասել այն մասին, թե ինչ եք սիրում, այլ ոչ թե այն մասին, թե ինչ եք անում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ