News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի իշխանությունները Հռոմի Կաթոլիկ եկեղեցու տեղական թեմին կասկածում են խարդախության մեջ:

Ոստիկանության ֆինանսական եւ տնտեսական հանցագործությունների բաժնի քննիչները պնդում են, որ 2010-2014 թվականներին թեմը մտածված կերպով հաշվետվություններում ուռճացրել է իր ծխականների թիվը՝ այդպիսով շուրջ 6 մլն դոլարի չափով պետական աջակցություն ստանալով:

Այս տարվա փետրվարին թեմի տարածքում ստուգումներ են անցկացվել՝ խոշոր չափերի հասնող խարդախության կասկածանքով, իսկ մի քանի օր առաջ հոգեւորականները պաշտոնական նամակ են ստացել իշխանություններից, որում պահանջվում է փոխհատուցել ստացած գումարը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, թեմն առայժմ հրաժարվում է վճարել: Թեմի ներկայացուցիչ Լիզա Վալդի խոսքով, փորձում է այդ հարցը կարգավորել մշակույթի նախարարության հետ:

Նորվեգիան հիմնականում բողոքական երկիր է: 2014 թվականի տվյալներով, տեղի կաթոլիկ համայնքը շուրջ 150 հազար գրանցված անդամ ունի: Ընդ որում, 2010-ին նրանց թիվը երկու անգամ քիչ է եղել: Ծխականների թվի կտրուկ աճը եկեղեցին բացատրում է կաթոլիկ երկրներից, հիմնականում՝ Լեհաստանից ներգաղթյալների հոսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ