News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին ակնհայտ է դարձել հեռախոսազանգերի, այդ թվում՝ միջազգային զանգերի քանակի նվազելը։ Այս մասին հուլիսի 1-ին՝ ընկերության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ հաճախորդներին պետք էին միայն հեռաձայնային ծառայություններ, իսկ հիմա առավել պահանջված է տվյալների փոխանակումը։ Հեռախոսով ինտերնետ մտնելու շնորհիվ առօրյա կյանքով ավելի ու ավելի շատ խնդիրներ են լուծվում։ Այնպես որ ինտերնետի աճող պահանջարկը արդարացված է։ Մյուս կողմից, ավելի քիչ են օգտվում ձայնային ծառայություններից։ Այդ երեւույթը փոխհատուցելու համար հայտնվել են ինտերնետի համար նոր սակագնային պլաններ եւ սմարֆթոնների վաճառքը։ «Այսպես, ընկերության ավելի քան 2 մլն բաժանորդներից 1.12 մլնը օգտվում են բջջային ինտերնետից։ Այսօր երկրորդ միտումը դեռեւս չի հավասարակշռում առաջինը։ Դրա համար մի քանի տարի պետք կլինի։ Սակայն տվյալների փոխանակումից ստացվող շահույթը մշտապես աճում է, այնպես որ մեր մարտավարությունը ճիշտ է»,- նշեց Յիրիկյանը։

Ներկայումս «Վիվասել-ՄՏՍ»-ը Հայաստանում զբաղեցնում է հեռահաղորդակցման շուկայի 60 տոկոսից ավելին, ինչը նշանակում է ավելի քան  2 մլն բաժանորդ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ