News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անհիմն դատավճիռ է կայացրել «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով  ամբաստանյալ, մանկաբույժ Լիլիթ Վարդանյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բժշկուհու պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ դատարանը դատավարության ընթացքում մի շարք ապօրինություններ է թույլ տվել: Նշենք, որ հունիսի 15-ին Լիլիթ Վարդանյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվեց հիմնական պատիժը կրելուց: 

«Մենք արդեն ստացել ենք դատավճիռը, բայց հիմնավորումները բացակայում են: Ձեւական դատավճիռ է ուղղակի: Դատավարության ընթացքում բազմաթիվ ապօրինություններ են եղել եւ դրանց հիման վրա մեղադրական դատավճիռ կայացնելն անթույլատրելի է, բայց մենք համոզված էինք, որ մեղադրական դատավճիռ է լինելու»,-ասաց պաշտպանը:

Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դատավճիռը ենթակա է բողոքարկման եւ մեկամսյա ժամկետում ինքը կդիմի Վերաքննիչ քրեական դատարան:

Նշենք, որ Լիա Միսակյանի գործով մյուս ամբաստանյալ, մանկաբույժ Զարինե Այվազյանը դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

NEWS.am-ի հետը զրույցում ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենք նույնպես համաձայն չեն դատավճռի հետ:

Պաշտպանի խոսքով՝ դատարանի որոշումը ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո, իր պաշտպանի համաձայնության դեպքում նոր միայն կդիմիՎերաքննիչ քրեական դատարան:  

Հիշեցնենք, որ 2 տարեկան Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է, եւ աղջնակը մահացել է: «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ՝ 28-ամյա Լիլիթ Վարդանյանին եւ Զարինե Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հունիսի 15-ին գործով ամբաստանյալ բժշկուհի Լիլիթ Վարդանյանին դատարանը դատապարտեց 2, իսկ բուժքույր Զարինե Այվազյանին՝ 2,5 տարվա ազատարկման: Նշանակված պատիժը համաներմամբ չկիրառվեց, իսկ ամբաստանյալների խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին որոշումը կհանվի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ