News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը պնդում է, որ իր որդու սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը ստում է, հայտարարելով, որ փորձաքննությամբ որևէ ապացույց չկա, որ իր պաշտպանյալը որևէ առնչություն ունի  Հայկազ Բարսեղյանի սպանության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արկադի Բարսեղյանը՝ հավելելով, որ ամեն ինչ հստակ ու պարզ է և Վաչե Սահակյանը իր որդուն սպանողներից մեկն է եղել։

«Վաչեն որդուս սպանող 4 թուրքերից մեկն է եղել, ինչպես կարելի է մարդասպանին անմեղ համարել,ավելին, նրա գլխավորությամբ է սպանությունը կատարվել։ Անհեթեթ հայտարարություններ են անում,  ստի դետեկտոր են ուզում բերել, 5 ամիս է անցել երեխուս սպանությունից ու միայն հիմա է փաստաբանը հայտնվում ու հայտարարում, որ ստի դետեկտորով ուզում են ապացուցել՝ Վաչեն մեղավոր է սպանության մեջ, թե չէ։ Հիմա հանգստացել, է, կրքերը հանդարտվել են, ու մի ձևով կարող է ապացուցեն, որ դա մեղավոր չէ տղայիս սպանության մեջ, բայց ես վստահ եմ, որ նա է սպանել որդուս»,-ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի փաստաբան Արմեն Նադիրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշելէր, որ քննությամբ առայժմ պարզ է, որ կուրսանտին սպանել են, հետո կախել, բայց կոնկրետ իր պաշտպանյալի մասով փորձաքննությամբ որեւէ առնչություն չի ստացվել, որեւէ մանրաթել, արյան հետք չկա:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ