News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում աշխատելու առաջին տարիներին «Վիվասել-ՄՏՍ»-ը բառացիորեն գիշեր-ցերեկ բջջային կապ էր ստեղծում, որպեսզի այն հասանելի լինի անգամ ամենահեռավոր գյուղերում։ Այս մասին հուլիսի 1-ին՝ ընկերության 10-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Անգամ խոր ձմռանը լեռներում մենք կայաններ էինք դնում։ Ինչպես այսօր, այն ժամանակ նույնպես վայրկենապես արձագանքում էինք ամեն վթարի։ Բնակիչները զարմանում էին, թե որքան արագ ենք մենք տեղ հասնում։ Մենք դա անում էինք, քանի որ հավատում էինք, որ կապը մարդկանց անհրաժեշտ է եւ չպիտի ընդհատվի»,-ասաց Յրիկյանը։ Նրա խոսքով այսօր ընկերությունը DC HDSPA (3,5G) կապ է ապահովում 615 բնակավայրերում, այդ թվում՝ 48 քաղաքներում։ Իսկ 3G կապը հասանելի է բնակչության 98.8 տոկոսին։

2009թ. ընկերությունը փորձնական ռեժիմով գործարկեց 4G/LTE ցանցը՝ վայրկյանում 150 մբիթ արագությամբ։ Այսօր 4G-ն հասանելի է 250 բազային կայանների՝ Հայաստանի բնակչության 45.7 տոկոսին։

Ներկայումս «Վիվասել-ՄՏՍ»-ը Հայաստանում զբաղեցնում է հեռահաղորդակցման շուկայի 60 տոկոսից ավելին, ինչը նշանակում է 2 մլն բաժանորդ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ