News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին: Այսօր, ժամը 17։00-ից սկսած սմարթֆոններ եւ պլանշետային համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Էջմիածնի հինգ Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից։  Յուրաքանչյուր վաճառքի եւ սպասարկման գրասենյակում գնորդներին  սպասվում է անակնկալ։ Հաճախորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Հուլիսի 2-ից վաճառքները կմեկնարկեն Beeline վաճառքի եւ սպասարկման բոլոր գրասենյակներում։

Նոր Beeline սարքավորումների տեսականին ներառում է՝  Beeline Smart Pro եւ Beeline Smart Dual սմարթֆոնները եւ Beeline Tab Pro պլանշետային համակարգիչը։

«Ընդառաջ գնալով մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին` մենք ընդլայնել ենք  բրենդային սմարթֆոնների տեսականին եւ առաջին անգամ Հայաստանում առաջարկում ենք բրենդային պլանշետներ։ Սարքավորումների տեսականին ներառում է արդեն մեր հաճախորդներին ծանոթ Beeline Smart–ը, բայց արդեն երկու SIM-քարտի հնարավորությամբ։ Ամենախստապահանջ հաճախորդներին հասանելի է 4'5 էկրան անկյունագծով Beeline Smart Pro՝ բարելավված տեխնիկական առանձնահատկություններով եւ նորաոճ դիզայնով։ Ինչպես նախկինում, այժմ նույնպես Beeline-ը բջջային սարքավորումների վաճառքի ժամանակ հիմնական ուշադրությունը դարձնում է սարքավորումների որակին, պարզ եւ հարմար ծառայությունների տրամադրմանը եւ շուկայում լավագույն գնին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart Dual սմարթֆոնը երկու SIM-քարտի հնարավորությամբ հասանելի է 33900 դրամով, իսկ Beeline Smart Pro՝ 49 900 դրամով։ Սմարթֆոնների գնորդները երեք ամիս շարունակ հնարավորություն ունեն ամսեկան անվճար ստանալ  1 GB գերարագ Ինտերնետ եւ Beeline ցանցի ներսում անսահմանափակ զանգերի հնարավորություն։

Beeline Tab Pro պլանշետային համակարգիչի արժեքն է 49 900 դրամ։ Գնորդները կստանան 5 GB բջջային ինտերնետ եւ մեկ ամիս «Infinity 512» սակագնային փաթեթին անվճար բաժանորդագրության հնարավորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ