News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին ամիսներին իսլամիստներից ազատագրված Սիրիայի Քոբանի քաղաք վերադարձած խաղաղ բնակչության մեջ են եղել ազգությամբ հայ Հովսեփ Թոմասյանն ու որդին, սակայն Թուրքիայի տարածքից Քոբանի ներխուժած իսլամիստները երեխայի աչքի առաջ սպանել են հորը։

Թուրքական Radikal-ի թղթակիցը զրուցել է Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարում գտնվող եւ ամիսներ իսլամիստների հարձակման ժամանակ Քոբանիից հեռացած Հակոբ Թոմասյանի հետ։

Հակոբ Թոմասյանը պատմել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների հարձակման հետեւանքով իրենք 9 ամիս առաջ մյուս բնակիչների հետ լքել են Քոբանին։

«Սակայն Քոբանին ազատագրելուց ամիսներ անց որոշեցինք վերադառալ Քոբանի։ Իսլամիստների վերջին հարձակումից առաջ եղբայրս որոշեց գնալ տան ու խանութի վիճակը տեսնել։ Խանութի մոտ իսլամիստները եղբորս սպանել են որդու աչքի առջեւ»,-ասել է Հակոբ Թոմասյանը։

Հոր սպանության ականատես Արամը պատմել է, որ հայրը ասել էր, որ գնում է խանութի վիճակը նայի։ Շատ չանցած ես էլ որոշեցի գնալ խանութ։ Երբ հասա խանութի մոտ, 4 հոգի զինված կանգնած էին հորս դիմաց։ Նրանցից մեկը զենքը պահեց հորս ուղղությամբ եւ կրակեց։ Հայրս ընկավ, արյունը հոսում էր նրա սրտից։ Չնայած այդ վիճակին, հայրս բղավեց. «Որդիս, փախիր, սրանք իսլամիստներն են։ Եթե ես չփախնեի, ես էլ կսպանվեի։ Հայրս թաղվել է Քոբանիում»,-ասել է Արամը։

Նշենք, որ հունիսի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 100 զինյալներ փոքր ջոկատներով մտել են Քոբանի եւ միավորվելով սկսել են խաղաղ բնակչության կոտորած իրականացնել։

Ականատեսների վկայությամբ՝ իսլամիստների որոշ խմբեր Քոբանի են մտել Թուրքիայից։

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ