Հունիսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: