Հունիսի 30-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» եւ «ԲՄՎ-328» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: