News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դատարանը որոշել է, որ բավականաչափ ապացույցներ կան՝ կալիֆորնիական Բըրբենք քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտյոմ Մարտիրոսյանի գործով դատավարությունը շարունակելու համար: Ըստ «Burbank Leader»-ի, նրան մեղադրում են գիտակցված, կանխամտածված կերպով ատրճանակի կիրառմամբ սպանություն կատարելու մեջ:

Հարձակման զոհը՝ Էրիկ Աղասյանը, ասել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Մարտիրոսյանը հետեւել է իրեն, իր տան առջեւ դուրս է եկել ավտոմեքենայից եւ չորս անգամ կրակել իր ուղղությամբ, ինչի հետեւանքով ինքը հրազենային երեք վիրավորում է ստացել:

Սակայն նրանց հարաբերությունները վատացել են այդ միջադեպից ամիսներ առաջ: Աղասյանը պնդում է, որ Մարտիրոսյանն իրեն 28 հազար դոլար է պարտք այն բանից հետո, երբ ընդհանուր ջանքերով գույքի վաճառքի գործարքը հաջողությամբ չի պսակվել: Բացի այդ, Աղասյանը վիրավորվել է, երբ Մարտիրոսյանն իրենց ընդհանուր ընկերոջն ասել է, որ Հայաստանում Աղասյանին նույնասեռականի հետ է տեսել:

Դատարանի դահլիճից Մարտիրոսյանի փաստաբան Ալեքս Քեսսելն ասել է, որ իր հաճախորդն ընդամենը պաշտպանվել է: Մարտիրոսյանը կրկին դատարանի առջեւ կկանգնի այս ամսվա վերջին:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Գլենդելի բնակիչ Էրիկ Աղասյանը հայտարարել է, որ իր գործընկեր Արտյոմ Մարտիրոսյանը չորս անգամ կրակել է իր ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ