News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գրիգոր Ի.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ  կետով մեղադրանք է առաջադրվել:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրիգոր Ի.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի եւ Արսեն Գ.-ի հետ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների օրինական պահանջներին: Մասնավորապես՝ Գրիգոր Ի.-ն խոչընդոտել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, որի ընթացքում երկու եւ ավելի անձանց ապօրինի ազատությունից զրկելու դիտավորությամբ, գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով, իշխանության ներկայացուցիչներին զրկել է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Ռ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին ու   պատճառել մարմնական վնասվածքներ:

Գրիգոր Ի.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ