News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երուսաղեմի մասնավոր տներից մեկի տակ լավ պահպանված հուդայական ծիսակարգային պահուստարան է հայտնաբերվել: Associated Press-ի փոխանցմամբ, գտածոն շուրջ 2.000 տարեկան է:

Ըստ Gazeta-ի, հնագետները պնդում են, որ գտածոն նոր լույս է սփռում տարածաշրջանի հին հրեական եւ վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի կյանքի վրա: Հատկանշական է, որ ամուսինները, որոնց տան տակ հայտնաբերել են հուշարձանը, դրա գոյության մասին իմացել են երեք տարի, սակայն չեն տեղեկացրել:

Ասում են՝ հնագիտական այս հուշարձանը հայտնաբերել են վերանորոգման ժամանակ, սակայն վստահ չէին դրա արժեքավոր լինելու հարցում եւ հանգիստ շարունակել են տան նորոգումը: Մի քաի տարի անց, սակայն, հետաքրքրասիրությունը հաղթել է, եւ նրանք իշխանություններին տեղեկացրել են գտածոյի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ