News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը իր զորակցությունն է հայտնել Հունաստանին եւ  կոչ է արել հավատացյալներին աղոթել հույների համար։

«Հունաստանից եկող նորությունները մտահոգիչ են։ Հայր Սուրբը կցանկանար իր զորակցությունը հայտնել ամբողջ հույ ժողովրդին»,- ասված է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հունաստանը միջազգային վարկատուների հետ բանակցություններ է վարում 240 մլրդ եվրո արտաքին պարտքը մարելու հարցում, որը գոյացել է 2010 եւ 2012թ. հունական բյուջեն դեֆոլտից փրկելու արդյունքում։ Նշենք, որ Եվրախումբը հրաժարվել է հունիսի 30-ից հետո երկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագիրը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ