News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի 2015թ.-ի հունիսի 12-ի որոշումը՝ կազմակերպության ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի փետրվարի 26-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարությանը, որը մերժել էր տրամադրել հարցման վերջին կետում նշված մաքսային մարմինների տեղեկատվական բազայի կրկնօրինակը, պատճառաբանելով, որ «/…/ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային մարմնի բազայում առկա արժեքների ցանկն ամփոփ տարբերակով հրապարակվում եւ ներկայացվում է ՀՀ Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատանը՝ դրա համար հատուկ հատկացված վայրում/…/»:

Կազմակերպության 2015թ.-ի ապրիլի 10-ին ներկայացրած վարչական բողոքը քննության էր առնվել 2015թ.-ի մայիսի 5-ին եւ մերժվել էր, այն պատճառաբանությամբ, որ իբր Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվությունը իր բնույթով հանդիսանում է հրապարակված տեղեկություն եւ Ֆինանսների նախարարությունը իր պատասխան գրությունում նշել է տվյալ հրապարակման միջոցի եւ վայրի մասին:

Մինչդեռ ըստ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի՝ հրապարակում է համարվում «/…/տեղեկությունը մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցներով, համաշխարհային համակարգչային ցանցով (այսուհետ՝ Ինտերնետ), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներով հանրությանը տեղեկացնելը եւ մատչելի դարձնելը»։

Տվյալ դեպքում մաքսատան պատը չէր կարող լինել մամուլ, զանգվածային լրատվություն կամ ինտերնետ եւ հարցված տեղեկատվությունը ՀՀ ՖՆ-ն մատնացույց չէր արել վերոհիշյալ տեղեկատվության փոխանցման միջոցներով:

Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի մայիսի 29-ին ՀՀ Վարչական դատարան էր ներկայացնել հերթական հայցադիմումն ընդդեմ ՀՀ Ֆինանսների նախարարության:

Տպել
Ամենաշատ