Իսրայելցի ուժայինները ՀԱՄԱՍ-ի 40 ակտիվստ են ձերբակալել, որոնք փորձում էին Հորդանանի Արեւմտյան ափին վերականգնել պաղեստինցի իսլամիստների ենթակառուցվածքները։
Հատուկ գործողություններն իրականացվել են բանակի եւ հատուկ ծառայությունների միջոցով Արեւմտյան ափը ՀԱՄԱՍ-ից մաքրելուց մեկ տարի անց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսրայելի պաշտպանության բանակը եւ Ընդհանուր անվտանգության ծառայությունը խափանել են Նաբլուս քաղաքում ահաբեկչական ենթակառուցվածքները վերականգնելու փորձը։ Ձերբակալվել է մոտ 40 ակտիվիստ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները։