News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտա է այցելել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը եւ հետաքրքրվել, թե երիտասարդներից որոնք են անչափահասներ:

«Փոքր երեխաների համար հասարակական վայրերում նման հավաքների ժամանակ վտանգավոր է փողոցում լինելը: Ես ուզում եմ խոսել երեխաների հետ, մենք պաշտպանում ենք երեխաների իրավունքները: Եկել ենք, որ այստեղ ուշ ժամերի անչափահաս երեխա չլինի: Դա մեր աշխատանքն է: Որոշ ծնողներ անպատասխանատու են գտնվում: Խնդրում եմ, երեխաներին մի բերեք այստեղ, սա երեխաների տեղ չի, զբոսանքի տեղ չի: Գալիս են օրորոցով, բա էստեղ զբոսանքի տե՞ղ է»,-նշել է նա:

Հարցին, թե արդյոք ոստիկանությունը անչափահասների հետ կապված ահազանգ ստացվել է Բաղրամյան պողոտայից, Նելիի Դուրյանը բացասական պատասխան տվեց:

Նելլի Դուրյանին բուռն արձագանքեցին ակցիայի մասնակիցները, որոնք սկսեցին առարկել՝ նշեով. «Վտանգը միայն ոստիկանության կողմից է: Մեզնից ինչ վտանգ կարող է լինել:  Ծնողը պատասխանատու է իր երեխայի համար, գտեք ծնողին եւ նրանից պատասխանատվություն պահանջեք, սա էլ նո՞ր խաղեր է մեր դեմ: Իսկ ինչո՞ւ մինչեւ ջրցան մեքենաներով ցուցարարներին ցրելը չէիք զգուշացնում անչափահասներին, որ հարձակվելու եք»:

Ակցիայի մասնակից կանանցից մեկը դիմելով Նելլի Դուրյանին նշեց. «Երբ անչափահաս աղջիկ երեխաս տեսել է, որ ինձ տանում են, եկել է այստեղ, որտեղ դուբինկայով հարվածել են նրա մեջքին, իսկ բժիշկն էլ եկել կոպիտ հարվածել է մեջքին, թե ոչ մի բան էլ չկա: Ինչպե՞ս է ոստիկանը մահակով հարվածում աղջիկ երեխային»: Նելլի Դուրյանը միայն արձագանքեց, որ եթե բողոք ունեք կարող եք ներկայացնել:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ