News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ այս պահին ընթանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը, քիչ առաջ ծննդյան տարեդարձ նշեցին: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարներից Սոնա Հովակիմյանի ընկերները նրա 28-ամյակի առիթով խմորողեն էին բերել Բաղրամյան պողոտա՝ այդ կերպ շնորհավորելով նրա տարեդարձը:

Սոնա Հովակիմյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչ այդ տարեդարձն ընկերների հետ նշել է, իսկ հետո որոշել են Բաղրամյան գալ:

«Երբեք չէի պատկերացնի, որ ծնունդս այս կերպ կնշեմ: Պարզապես ընկերներով որոշեցինք այստեղ գալ՝ երեկոն նստացույցի վայրում անցկացնելու համար»,- ասաց Սոնան:

Նշենք, որ այս պահին ցուցարարներն ազգագրական երգեր են կատարում եւ պարում են: Նստացույցի վայրում պատ կազմած ոստիկաններ չկան: Փոխարենը ոստիկանական ջրցան մեքենաներն ու զրահամեքենաները դեռեւս Բաղրամյանում են, իսկ իրավապահները պարբերական շրջում են տարածքում: Չկա նաեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ պատգամավորների, հասարակական գործիչների եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչների կազմած կենդանի պատը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունն ուժով ցրեց նստացույցը, բերման ենթարկեց 237 քաղաքացու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվեց:

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, սակայն մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հավելենք նաեւ, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոքի ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ-ի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց, 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ