News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկություններ կային, որ ՀՀ ճանապարհային այն ոստիկանները, որոնց հայհոյել էր Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը, պատրաստվում են Աժ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացնել ընդդեմ Դավթյանի: Այդ օրերին էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, եւ հանձնաժողովի անդամները դժվարանում էին որեւէ տեղեկություն հայտնել դիմում ստացե՞լ են, թե ոչ: Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Ստրասբուրգից վերադարձած Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ որեւէ դիմում ընդդեմ ԲՀԿ-ականի իր ղեկավարած հանձնաժողովը չի ստացել:

Հիշեցնենք, Դավթյանն իր ավտոմեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար հա՞ կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես, ակտ գրես: Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա»,- եւ հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ արել նրանց հասցեին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարաթյուն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում:

Ենթադրվում է, որ ոստիկանությանը Վլադիմիր Գասպարյանի ապտակները, ինչը պաշտոնապես հերքում էր, բավարար է համարել եւ հարցը փակված է համարամ, քանի րր հիմա նաեւ ժամանակ չունի նման խնդիրներով զբաղվելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ