News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատում երեկ՝ հուլիսի 1-ը, կայացել է խորհրդի նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել կասեցնել փաստաբան Թամարա Յայլոյանին նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ նման որոշում է կայացվել, որպեսզի սպասեն Պերմյակովի գործի ավարտին՝ դատավճռի ուժի մեջ մտնելուն եւ կարողանան ծանոթանալ գործով փաստաթղթերին, ապացույցներին փաստաբանի մասնակցության մասով: «Ես առաջարկեցի քննարկել որոշ խնդիրներ, բայց խորհուրդը գտավ, որ պետք է կասեցվի»,-ասաց ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թամարա Յայլոյանի դեմ վարույթ հարուցելու պատճառ էր հանդիսացել այն, որ նա մեզ հետ զրույցում նշել էր, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով. ինչպես նաեւ հայտնել, որ  հրաժարվել է Վալերի Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց: Թամարա Յայլոյանը շեշտել է, որ եթե իր գործընկերները անարդար որոշում կայացնեն, ինքը կբողոքարկի այն  դատական կարգով: 

Տպել
Ամենաշատ