Հնդկական օվկիանոսում վերականգնվել են 2014թ. մարտին անհետացած Մալայզիական ավիաընկերության Boeing 777-200 օդանավի որոնումները, ասված է Որոնումների համակարգող կենտրոնի կայքում։
Հաղորդվում է, որ Fugro Discovery Discovery որոնողական նավը վառելիքի վերջանալուց հետո լքել էր Ֆրիմանթլ նավահանգիստը եւ կվերադառնա որոնողական աշխատանքներին հուլիսի 2-ին։
Եվս մեկ նավ՝ Fugro Equator-ը, որոնողական աշխատանքներ կսկսի հուլիսի 6-ին, գրում է Gazeta-ն։
Հիշեցնենք, որ 2014թ. մարտի 8-ի գիշերը ռադարներից անհետացել էր Կուալա-Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող օդանավը 239 ուղեւորների հետ միասին: Boeing 777-200 օդանավի ճակատագիրն անհայտ է մնում: