News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի ոսկու գինը անկում է գրանցել ԱՄՆ ներքին վիճակագրության տվյալների ուշացման ֆոնին, որը կօգնի ներդրողներին հասկանալ, թե երբ է հնարավոր ակնկալել Դաշնային պահուստային համակարգի դրույքի բարձրացումը։ Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսները էժանացել են 2.1 դոլարով եւ կազմել 1167.3 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները էժանացել են 0.24 տոկոսով եւ կազմել 15.54 դոլար մեկ ունցիայի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հինգշաբթի ԱՄՆ-ում կհրապարակվի հունիսի գործազրկության մակարդակը։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ այց ցուցանիշը, նախորդ ամսվա հետ համեմատ, 5.5 տոկոսից նվազել է մինչեւ 5.4 տոկոս։ Գյուղատնտեսության ոլորտում անցյալ ամիս աշխատատեղերի քանակը աճել է 230 հազարով։

Բացի այդ, ներդրողները նաեւ հետեւում են Հունաստանի զարգացումներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ